|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սլովակիայի վարչապետ Իգոր Մատովիչը հայտարարել է, որ ինքը ֆինանսների նախարարության ղեկավար Էդուարդ Գեգերին առաջարկել է փոխանակվել պաշտոններով երկրում կառավարական ճգնաժամը լուծելու համար, որն առաջացել է ռուսական Sputnik V պատվաստանյութի մատակարարման պատճառով: Այս մասին հայտնում է Aktuality հրատարակությունը:
Իր հերթին, Գեգերը պատրաստակամություն է հայտնել գլխավորելու նախարարների կաբինետը և հանդիպելու իշխող կոալիցիայի այլ կուսակցությունների ղեկավարության հետ, որոնք արդեն նախկինում համաձայն էին կառավարության ճգնաժամի կարգավորման այս տարբերակի հետ: Մոտ ապագայում նա կդիմի նախագահ Զուզանա Չապուտովային՝ խնդրելով ընդունել իրեն՝ քննարկելու կառավարությունում «տեղափոխության» հարցը:
Սլովակիայում կառավարական ճգնաժամը սկսվել է այն բանից հետո, երբ երկրի վարչապետը հայտարարել էր ռուսական պատվաստանյութի ձեռք բերման մասին. դրանից հետո կոալիցիոն երկու ուժեր պահանջել են Մատովիչի հրաժարականը՝ պնդելով, որ պատվաստանյութ ստանալու համար նախ պետք է սպասել դրա վերաբերյալ եվրոպացի մասնագետների կարծիքին։