|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
«Ստրանա»-ի լրագրողները եկել են այն եզրակացության, որ Ուկրաինայի նախագահը կոչ է արել բնակիչներին` պատրաստվել պարտիզանական պատերազմի: Ըստ լրատվամիջոցի՝ դա բխում է ռազմական անվտանգության նոր ռազմավարությունից: Փաստաթուղթն ուղղված է երկրի տարածքում համընդհանուր ռազմականացմանն ու պատերազմին:
Լրագրողները հաշվարկել են, որ նոր ռազմավարության մեջ «դիմադրության շարժում» բառերը կրկնվում են 10 անգամ և «տարածքային պաշտպանություն» բառերը` 34 անգամ:
Վլադիմիր Զելենսկին հինգշաբթի հաստատել է նոր ռազմավարությունը: Այն պարունակում է ՆԱՏՕ-ին անդամակցելու և տարածքի ապաօկուպացման ծրագրեր: Ռուսաստանի Դաշնությունը փաստաթղթում անվանվում է «ռազմական հակառակորդ»: Նշվում է նաև, որ Մոսկվան վտանգ է ներկայացնում Ուկրաինայի պետական ինքնիշխանության համար: