|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ ինքը կառուցողական հեռախոսային բանակցություններ է վարել սիրիական Իդլիբում տիրող իրավիճակի շուրջ:
«Սերգեյ Շոյգուի հետ բանակցությունները շատ կառուցողական էին: Մենք պայմանավորվեցինք միջոցներ ձեռնարկել Իդլիբում հրադադարի ռեժիմի խախտման դեմ»,- նշել է Աքարը:
Նրա խոսքով՝ նպատակը կայուն հրադադարի ռեժիմի ապահովումն է:
Ավելի վաղ ռուսական կողմը Անկարային Իդլիբի ապաէսկալացման գոտում գտնվող Սերաքաբ և Միզնազ անցակետերը, ինչպես նաև Հալեպ նահանգում գտնվող Աբու Զեյդին անցակետի աշխատանքը վերականգնելու առաջարկ էր ուղարկել:
Մարտի 22-ին հաղորդվել է, որ ահաբեկիչները հրթիռներ են արձակել Հալեպի Ալ Սալիհին և Ալ Ֆիրդաուս թաղամասերի ուղղությամբ, երկու քաղաքացիական անձ էր զոհվել, առնվազն 17-ը՝ վիրավորվել:
Դրանց առաջ էլ թուրքական վերահսկողության տակ գտնվող տարածքներից ականանետային հարձակումներ էին իրականացվել։