|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով երկրի նախագահական նստավայրում, անդրադարձել է «թուրք ժողովրդի միասնությանը և հայրենիքին տեր կանգնելուն» ու թուրքերի պայքարին։
Ելույթի ընթացքում Էրդողանն անդրադարձել է ահաբեկչության դեմ պայքարին՝ նշելով. «Շատերը կարծում են, որ եթե մենք այս պայքարը չտանենք, ապա մեր դիմացինները հրաժարվելու են բաց և թաքուն հարձակումներից։ Հակառակը՝ այն օրը, երբ մենք այս պայքարում ամենափոքր թուլությունը ցույց կտանք, մեզ Սևրից ավելի վատ հարկադրանքներ են ներկայացվելու»։