|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռազմական գործողություններին մասնակցած անձանց և հանրության հոգեբանական վերականգնման նպատակով մասնագիտական թիմ ձևավորելու համար ՀՀ կառավարության որոշմամբ ԱԻՆ-ի կողմից փետրվարի 17–ին հայտարարված մրցույթին մասնակցել են «Մելքոնյան Վարժարան» ՍՊ ընկերությունը և Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամը: Գնային առաջարկ պարունակող հայտերը բացվել են էլեկտրոնային եղանակով՝ 04.03.2021թ., ժամը 16.00-ին:
Ղեկավարվելով ՀՀ կառավարության 04.05.2017թ. թիվ 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 41-րդ կետով` մարտի 10-ի նիստը կասեցվել է մեկ աշխատանքային օրով, մասնակիցներին ծանուցվել է՝ սահմանված ժամկետում շտկել ներկայացված փաթեթներում արձանագրված անհամապատասխանությունները։ Մասնակիցների հայտերը գնահատվել են բավարար:
Մարտի 16-ին մրցույթին մասնակցած երկու կազմակերպությունների՝ Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամի և «Մելքոնյան Վարժարան» ՍՊԸ-ի ներկայացուցիչները հրավիրվել են գների նվազեցման շուրջ միաժամանակյա բանակցությունների: Արդյունքում՝ ընտրված մասնակից է ճանաչվել Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամը: