|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երիտասարդ կոմպոզիտոր Արսեն Բաբաջանյանը Շվեյցարիայում անցկացվող «Pre-Art» 8-րդ միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի: Որպես պարգևատրում` Բաբաջանյանի «Traerp» ստեղծագործությունն արժանացել է 3000 շվեյցարական ֆրանկի:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է ուկրաինացի կոմպոզիտոր Աննա Կորսունը, իսկ երրորդ հորիզոնականում են հայտնվել երկու կոմպոզիտորներ` ուկրաինացի Աննա Արկուշինան և թուրք Ցան Կազասը:
Ի դեպ, Բաբաջանյանը «Հայ երիտասարդ կոմպոզիտորների և կատարողների միավորման» նախագահն է: