|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
2020 թվականը պատմական շրջադարձային պահ էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և Ադրբեջանի գրավյալ տարածքների ազատագրման տեսանկյունից․ հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի խոսնակ Մուստաֆա Շենթոփը Մանաս համալսարանի և թյուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովի կազմակերպած սիմպոզիումում:
«Մեր աջակցությունը Ադրբեջանին, արդար պայքարում՝ հիմնված մեր եղբայրության վրա, գրավել է ամբողջ աշխարհի ուշադրությունը: Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները, որոնք ամենաբարձր մակարդակում են բոլոր ոլորտներում, կշարունակվեն «Երկու պետություն, մեկ ազգ» հասկացության շրջանակներում»,- ասել է նա:
Շենթոփը նշել է, որ, Անկարան կարծիքով, Թուրքիայի և Ադրբեջանի միջև հաստատված համագործակցության և եղբայրության պատմական իրավունքը բացառիկ օրինակ է բոլոր թյուրքական պետությունների համար: