|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վերջին շրջանում «COVID-19»-ի հիվանդացության աճով պայմանավորված, ՀՀ զինված ուժերում իրականացվում են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումներ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:
Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 11-ի 1514-Ն որոշման 17-րդ կետի պահանջներով՝ արգելվել են ժամկետային պարտադիր զինծառայողների տեսակցությունները, արձակումները և արձակուրդները՝ բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ ենթակետի հիմքով նախատեսված դեպքերում (ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) մահվան դեպքեր):
«Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ համաճարակային իրավիճակով պայմանավորված սահմանափակումներին», - նշված է հաղորդագրության մեջ։