|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, իր նախաձեռնած խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ քննարկումների շրջանակում, այսօր հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Նարինե Դիլբարյանի և կուսակցության խոսնակ Ռշտուն Մարտիրոսյանի հետ։
Հանդիպմանը քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները:
Նարինե Դիլբարյանը ներկայացրել է իրենց մոտեցումներն ու առաջարկությունները՝ նշելով, որ «ժառանգությունը» ճգնաժամի հանգուցալուծման համար կարևորում է մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն արհեստավարժների անցումային կառավարության ձևավորումը և սահմանադրական փոփոխությունների, նոր ընտրական օրենսգրքի ընդունման խնդիրները, ինչպես նաև ընդգծել է Հանրապետության նախագահի ինստիտուտի դերը՝ որպես փոխըմբռնման ու երկխոսության հարթակ: