|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր երեկոյան կայծակնային արագությամբ մամուլում լուր շրջանառվեց, որի համաձայն, Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել մարտի 15-ից կրկին փակել երկիրը՝ կորոնավիրուսի պատճառաբանությամբ:
Առողջապահության նախարարությունը շտապեց պարզաբանում տարածել, որում մասնավորապես ասվում է, որ այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Գերատեսչության հայտարարության տեքստում կարդում ենք, սակայն, որ այս պահին նման հարց չի քննարկվում: Միեւնույն ժամանակ նախարարությունը փաստում է, որ համավարակի ցուցանիշներն աճել են: Հիշեցնեմ, որ ըստ պաշտնական տեղեկատվության՝ վերջին 24 ժամում մեր երկրում հաստատվել է կորոնավիրուսի 818 դեպք, մահացել է 5 մարդ: