|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Լեհաստանի հատուկ ծառայությունները Ռուսաստանի հյուպատոսին մեղադրել են COVID-19-ի տարածման մեջ: Այդ մասին հայտնում է RMF24 պորտալը:
Լեհաստանի հատուկ ծառայությունների աշխատանքը համակարգող նախարարի խոսնակ Ստանիսլավ Ժարընն ասում է, որ ռուս դիվանագետը վտարվել է երկրից փետրվարին՝ ի պատասխան Մոսկվայի գործողությունների, որոնք Պետերբուրգում Լեհաստանի հյուպատոսին հայտարարել էին «պերսոնա նոն գրատա»։
Ըստ Ժարընի՝ խոսքը Իգոր Օշչեպկովի մասին է, որը եղել է Պոզնանում ՌԴ հյուպատոսը: Դիվանագետը, ըստ խոսնակի, ստացել է կորոնավիրուսային վարակի վերաբերյալ թեստի արդյունքները հունվարի 21-ին, բայց հետագայում չի ենթարկվել սանիտարական կանոններին, մասնակցել է ժողովների և հայտնվել հասարակական վայրերում` փոխանակ ինքնամեկուսանալու: Թեստի դրական պատասխան ստանալուց երեք օր առաջ COVID-19 էր հայտնաբերվել Օշչեպկովի կնոջ, իսկ ավելի ուշ՝ դստեր մոտ»,- հավելել է նա: