|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հաստատված ծրագրի համաձայն՝ մարտի 15-ից ադրբեջանական բանակում կանցկացվեն զորամասերի ներգրավմամբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ. հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը:
Պաշտպանության նախարարի ղեկավարությամբ անցկացվելիք զորավարժություններին կմասնակցեն մինչև 10 000 զինծառայող, շուրջ 100 միավոր տանկեր և այլ զրահամեքենաներ, մինչև 200 տարբեր տրամաչափի հրթիռային և հրետանային կայանքներ, բազմաթիվ հրթիռային համակարգեր և ականանետներ, մինչև 30 միավոր ռազմական ավիացիա, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր տարբեր նպատակներով:
Զորավարժություններն անցկացվելու են դժվարանցանելի տեղանքներումվ՝ լեռնային և անտառապատ տարածքներում։ Զորավարժությունների ընթացքում, որը կտևի մինչև մարտի 18-ը, զորքերը կատարելու են ահաբեկչական ջոկատների (խմբերի), ինչպես նաև անօրինական զինված խմբավորումների դեմ պայքարի խնդիրներ և հակաահաբեկչական գործողություններ: