|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իրանական IRAS վերլուծական կայքը հրապարակել է «Օտարերկրյա վարձկանների դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում» հոդվածը, որում խոսվում է Արցախյան պատերազմին վարձկանների մասնակցության և այդ հարցում Իրանի դիրքորոշման մասին:
Հոդվածում ասվում է, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ սիրիացի վարձկաններին ներգրավել է պատերազմի մեջ: Այս առիթով ներկայացվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները:
Միաժամանակ նշվել է, որ, ըստ թուրք-ադրբեջանական աղբյուրների անհիմն պնդումների, Հայաստանը քրդերին է ներքաշել ռազմական գործողությունների մեջ: Հոդվածի հեղինակը շեշտել է, որ եթե նույնիսկ Երևանը վճարեր այդ ուժերին, նրանց մասնակցությունը պատերազմին նյութական դրդապատճառներ չունի, ի տարբերություն սիրիացի վարձկանների: