|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիան դեռ բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի երկրորդ գնդի ձեռք բերման և դրանց համատեղ արտադրության հնարավորության շուրջ՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին. ասել է հանրապետության պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը:
«Մենք չենք նկատում պատժամիջոցների էական ազդեցությունը: Դրանք անարդար են, Միացյալ Նահանգները պետք է շտկի դա: Բազմիցս ասել ենք, որ պատժամիջոցների լեզուն չի ազդի Թուրքիայի վրա: Մենք շարունակում ենք բանակցությունները Ռուսաստանի Դաշնության հետ Ս-400-ների համատեղ արտադրության շուրջ»,- ասել է Դեմիրը NTV հեռուստաալիքի եթերում: