|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր Երեւանի ավագանու խմբակցություններին է դիմել քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետի տեղակալը, ում փորձում են աշխատանքից ազատել՝ հաստիքը կրճատելու ճանապարհով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
«Սա առաջին դեպքը չէ, երբ համայնքային ծառայողին, ով պաշտպանված է օրենքով, փորձում են հեռացնել աշխատանքից եւ դրա համար հիմավոր պատճառներ չգտնելով՝ կատարում անտրամաբանական կառուցվածքային փոփոխություններ։
Ցավոք սրտի, «Իմ Քայլը» խմբակցությունը այլ գործառույթ, քան քաղաքապետի նախաձեռնությունը դակելը, իրեն չի վերապահել, ուստի մնում է սպասել այն օրվան, երբ նոր եւ ողջամիտ քաղաքային իշխանությունը կվերականգնի նախկինի քանդածը»,- գրել է նա: