|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքը Զարգացման հիմնադրամից օրեր առաջ ավտոբուս էր նվեր ստացել: Համայնքային կարիքների համար ստացված ավտոբուսը, որի համար Զարգացման հիմնադրամը ֆինանսավորվել է Համաշխարհային բանկի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից, նույնիսկ պետհամարանիշեր դեռևս չունի:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ այսօր այդ ավտոբուսը ևս ծառայեցվում է Փաշինյանի հանրահավաքին: Այս պահին այն, առանց համարանիշերի, նշյալ համայնքից մարդ է տեղափոխում Երևան՝ իշխանական հանրահավաքին մասնակցելու համար: