|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Mediaport տելեգրամյան ալիքը հայտնում է, որ թուրքամետ լոբբիստ Սամսոն Օզարարատը Երևանում է: Mediaport-ի տեսախցիկը ֆիքսել է Օզարարատի հանդիպումը «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հետ Երևանի հյուրանոցներից մեկում:
Օզարարատը Թուրքիայի իշխանությունների մերձավոր շրջանակից է, 1990-ականներից աշխատում է հայ-թուրքական «մերձեցման» համար: Նա էր 90-ականներին կազմակերպել Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության հիմնադրի հետ:
Տելեգրամյան ալիքը նշում է՝ հաշվի առնելով Թուրքիայի իշխանությունների կողմից Նիկոլ Փաշինյանին սատարող վերջին հայտարարությունները, կարելի է եզրակացնել, որ դրանք ուղղորդվում են՝ Փաշինյան-Էրդողան հարաբերությունների ջերմացմանը զուգահեռ, որտեղ առանցքային դերակատարում ունի Օզարարատը: