|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ, քաղաքագետ Գեղամ Նազարյանը գրում է.
«Վաղը ժամը 15։00_ին Բաղրամյան պողոտայում համերգ է։ Վաղը համերգ է մեր լույս տղերքի հիշատակին։ Վաղը համերգ է մեր գերիներին սատարելու եւ աջակցելու համար։ Վաղը համերգ է հայրենիքի փրկության գործին լծված մեր ամբողջ գիտակից ժողովրդին աջակցելու համար։ Այսօր երեկոյան տասնյակ հազարավոր երթի մասնակիցների դեմքին ուրախություն էր հայտնվել։ Մարդիկ ուրախ էին, որ մեր երկիրը դեռ կարող է դուրս գալ այս խայտառակ վիճակից։ Մեր լույս տղերք դուք մեզ հետ եք։ Առանց ձեզ մենք չենք կարող հաջողության հասնել։ Դուք միշտ մեզ հետ եք։ Միշտ»։