|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Բաքուն չի պատրաստվում խոչընդոտել Թուրքիայի եւ Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացմանը: Այս մասին փետրվարի 26-ին մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:
«Հաշվի առնելով նոր իրավիճակը՝ մենք դրական ենք տրամադրված Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցում: Ներկայումս մենք հատուկ կարծիք չունենք այդ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Թուրքիան ինքը կորոշի, թե երբ կարելի է բացել սահմանները և կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասել է նա:
Միևնույն ժամանակ, Ալիևը նշել է, որ, իր կարծիքով, Թուրքիայի համար ձեռնտու ցանկացած որոշում ձեռնտու է նաև Ադրբեջանին: