|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ՀՀ պաշտպանության նախարարությունը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կապի և ավտոմատ կառավարման համակարգերի ստորաբաժանումների սպաների, հրետանու և ենթակա զորամասերի կապի պետերի մասնագիտական ունակությունների զարգացման, տեսական գիտելիքների և գործնական հմտությունների կատարելագործման նպատակով 4-րդ զորամիավորումում փետրվարի 23-ից 25-ը անցկացվել են եռօրյա հրամանատարական հավաքներ:
Հավաքների շրջանակում անձնակազմը ծանոթացել է տեսադիտարկման համակարգերի և օժանդակ սարքավորումների նշանակությանը, տեղադրման, շահագործման, սպասարկման ու ապամոնտաժման կանոններին»։