|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ազատության հրապարակում Վազգեն Մանուկյանի՝ քաղաքացիների հետ հերթական հանդիպման ժամանակ Փաշինյանի աջակից մի կին վիրավորել է տարեց մարդու՝ անվանելով նրան «հազար դրամով եկած»:
Ծագած վեճի վերաբերյալ Yerkir.am-ի թղթակիցը փորձել է մեկնաբանություն ստանալ տիկնոջից, որը մեկնաբանության փոխարեն հարվածել է Yerkir.am-ի թղթակցի տեսախցիկին և հայհոյել:
Փաստի առիթով Yerkir.am-ի թղթակիցը բողոք է ներկայացրել ոստիկաններին, որոնք Փաշինյանի աջակից կնոջն ու թղթակից Լիա Սարգսյանին հրավիրել են ոստիկանության բաժանմունք: Լիա Սարգսյանը պատրաստվում է հաղորդում ներկայացնել հանցագործության մասին: