|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Վրաստանը հետքայլ կատարեց եվրաատլանտյան ընտանիքին պատկանող պետությունների ժողովրդավարական ուղուց՝ ձերբակալելով նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հիմնադրած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ղեկավար Նիկա Մելիային: Այս մասին ասվում է երեքշաբթի Թբիլիսիում ԱՄՆ դեսպանության տարածած հայտարարության մեջ:
«ԱՄՆ դեսպանատունը ծայրաստիճան անհանգստացած է կառավարության՝ առավոտյան գրասենյակում գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդին ձերբակալելու որոշմամբ: Մենք ցավում ենք, որ ԱՄՆ-ի և այլ միջազգային գործընկերների՝ զսպվածության և երկխոսության կոչերն անտեսվել են: Մենք անհանգստացած ենք իշխանությունների կիրառած պառակտիչ հռետորաբանությունից: Վրաստանը հետքայլ է արել եվրաատլանտյան ընտանիքին պատկանող պետությունների ամուր ժողովրդավարական ուղուց»,- ասվում է հայտարարության մեջ: