|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Անկարան անհանգստացած է Ղրիմում տիրող իրավիճակով, որտեղ նախօրեին ձերբակալվել էին Ղրիմի էթնիկ թաթարներ․ հաղորդում է Anadolu-ն:
«Թուրքիան անհանգստացած է Ռուսաստանին կցված Ղրիմի մեր հայրենակիցների՝ թաթարների տներում կատարված խուզարկություններով, ինչպես նաև նրանց կալանավորման մասին որոշումներով»,- ասել է թուրքական ԱԳՆ-ն:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել դադարեցնել այդ պրակտիկան Ղրիմի թաթարների նկատմամբ, որոնք թերակղզու բնիկ բնակիչներն են:
Թուրքիան չի ճանաչում Ղրիմի բռնակցումը և ապագայում շարունակելու է աջակցություն ցուցաբերել Ղրիմի թաթար ժողովրդին. ասվում է հաղորդագրության մեջ: