|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայաստանում փետրվարի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 206 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 169 597-ի:
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 3155 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Փետրվարի 17-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 793 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3948-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 128 է, ընդհանուր առողջացածներինը՝ 161 476, փաստացի բուժվողներինը՝ 4173 (մեկ օրում նվազել է 72-ով): Մեկ օրում արվել է 3431 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 69 1146 թեստ: