|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Հայրենիքի փրկության շարժումը հայտարարել է փետրվարի 20-ին համապետական հանրահավաք անցկացնելու մասին։ Նմանատիպ հանդիպումները պարբերական բնույթ են կրում ու լինում են տարբեր ձեւաչափերով։
Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ հաստատելով տեղեկությունը, որ երեկ երեկոյան հանդիպել են ընդդիմության առաջնորդները, այդ թվում՝ ՀՀ 2-րդ ու 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։
Քննարկվել են ստեղծված իրավիճակն ու առաջիկա անելիքները։