|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
COVID-19-ը դեռ երկար կմնա մարդկության հետ՝ չնայած պատվաստումներին և վարակվածների թվի նվազմանը: Այս մասին հայտարարել է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) ղեկավար Անդրեա Ամոնը. հաղորդում է AFP-ն:
Ըստ Ամոնի՝ վիրուսը շատ լավ է հարմարվել մարդու օրգանիզմին, հետևաբար, պատվաստանյութի ճշգրտման անհրաժեշտություն է առաջացել ժամանակի ընթացքում:
Բացի այդ` ECDC-ի ղեկավարը հորդորել է երկրներին` զգոն լինել և պատրաստ լինել նրան, որ հնարավոր չէ լիովին վերացնել վարակը: