|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ստեփանակերտի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Ի գիտություն Ստեփանակերտում գույքահարկ և հողի հարկ վճարողների, պատերազմական գործողությունների հետևանքներով պայմանավորված՝ ֆիզիկական անձանց 2020 թվականի գույքահարկի և հողի հարկի վճարման ժամկետները երկարաձգվել են մինչև ս.թ փետրվարի 20-ը,
կազմակերպությունների համար գույքահարկի՝ 2020 թվականի երկրորդ կիսամյակի հաշվարկ–հաշվետվությունների ներկայացման և վճարման ժամկետները հունվարի 20-ից տեղափոխվել են փետրվարի 20-ը,
2020 թվականի գույքահարկի և հողի հարկի համար վճարված տույժերը կհաշվանցվեն ապառքներին կամ 2021 թվականի համար հաշվարկված պարտավորություններին:
Հարցերի համար դիմել Ստեփանակերտի քաղաքապետարանի քաղաքային տեսչության եկամուտների բաժին կամ զանգահարել 047-95-25-79 և 047-94-44-19 հեռախոսահամարներով»: