|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիան, որի իշխանություններն իրականացնում են աշխարհի մեգանախագծերի կեսից ավելին, ձգտում է հայտնվել աշխարհի առաջատար տնտեսությունների տասնյակում․ ըստ Anadolu-ի՝ փետրվարի 6-ին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը`դիմելով Մալաթիա նահանգում Tohma կամրջի բացման արարողության մասնակիցներին:
«Թուրքիան նշանակալի արդյունքների է հասել բոլոր բնագավառներում։ Սա իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականության՝ ժողովրդի ակտիվ աջակցությունը վայելող և ժողովրդին ներգրավող, արդյունքն է»,- ասել է նա:
Էրդողանի խոսքով՝ երկրի իշխանությունները մտադիր են իրականացնել նոր խոշոր նախագծեր, որոնք երկիրը կներառեն աշխարհի առաջատար 10 տնտեսությունների տասնյակում: