|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Արցախյան ազատամարտում մարտիրոսված պռոշյանցի հերոսների՝ Պետոյից մինչև Ալբերտ, հիշատակին ոգեկոչման և մեծարման օր է նախաձեռնել «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՀԿ-ն՝ Պատանեկության ստեղծագործական կենտրոնի հետ մեկտեղ:
Միջոցառումը տեղի կունենա փետրվարի 5-ին՝ ժամը 13:00-ին, Պռոշյան համայնքի պանթեոնում:
Ողջույնի խոսքով հանդես կգա Մանուշակ Ստեփանյանը, այնուհետև ելույթ կունենան «Ֆիդայի» ՀԿ-ի նախագահ Սեյրան Չիլինգարյանը, զոհված զինվոր Նարեկ Մարգարյանի մայրը և այլք։
Նշենք, որ «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» կազմակերպությունը գործում է 2013 թվականից, գործունեություն է ծավալում բանակ-հասարակություն կապն ապահովող ծրագրերով։