|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երբ շուրջ 3 ամիս փաստերով բացատրելուց հետո հասարակության մի ստվար զանգված մնում է իր անտրամաբանական կարծիքին, հարց է առաջանում՝ մեր հանրությունը ուզո՞ւմ է լավ ապրել, թե՞ նպատակը զուտ գոյն է, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը:
«Գոյություն ունի պարզ ճշմարտություն. ձեռք են մեկնում, օգնում են, խորհուրդներ են տալիս նրան, ով ուզում է և ունակ է ստանալ այդ խորհուրդ-աջակցությունը, հասուն է արդեն...
Հիմա, երբ շուրջ 3 ամիս ամենատարբեր բնագավառների հայտնի, փորձառու ներկայացուցիչներ բացատրում են, ներկայացնում, փաստերով հավասարակշռված վերլուծում, բայց հասարակության մի ստվար զանգված միևնույն է մնում է իր հին, մեղմ ասած՝ անտրամաբանական կարծիքին, լրջագույն հարց է առաջանում. իսկ մեր հանրությունը ուզու՞մ է լավ ապրել, թե՞ նպատակը զուտ գոյն է։ Ուզում ենք լինել ա՞զգ, թե՞ ժողովուրդ։
Մտածենք»,- գրել է Ջուլֆալակյանը: