|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մոսկվայի երեք օդանավակայաններում ՝ «Վնուկովո», «Դոմոդեդովո» եւ «Շերեմետեւո», հետաձգվել է 19 չվերթ, եւս 4-ը չեղյալ են հայտարարվել կիրակի առավոտյան: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կիրակի առավոտյան «Վնուկովոյում» հետաձգել են ինը չվերթ, մեկը՝ չեղարկել, «Դոմոդեդովոյում» հետաձգվել է յոթ, չեղարկվել՝ երկու չվերթ, «Շերեմետեւոյում» հետաձգվել է երեք չվերթ, մեկը՝ չեղարկվել:
Ավելի վաղ «Ֆոբոս» եղանակի կանխատեսման կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը հայտնել էր ՌԻԱ Նովոստի-ին, որ Մոսկվայում կիրակի սպասվում է մառախուղ, մինչեւ 5 աստիճան տաքություն, իսկ ձյան բարձրությունը կնվազի մինչեւ 28 սանտիմետր: