|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի ծովափնյա Մերսին նահանգում կառուցվող «Աքքույու» ատոմակայանում պայթյուն է տեղի ունեցել։
««Ռոսատոմ»-ի կողմից կառուցվող «Աքքույու» ատոմակայանի տարածքում շինարարական աշխատանքների ընթացքում տեղի ունեցած պայթյունը վնաս է պատճառել հարակից տներին, սկսվել է հետաքննություն»,– հայտնում է նահանգապետարանը:
«Հանձնաժողովը աշխատանք է սկսել «Աքքույու» ատոմակայանի կառուցման ժամանակ պլանավորված պայթյունի հետևանքով Բյույուքեջելի բնակավայրի տարածքում գտնվող տների և ջերմոցների վնասը տեղում պարզելու համար: Մեր քաղաքացիների վնասը կփոխհատուցվի»,- ասվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ պայթյունը մեծ աղմուկ և տագնապ էր բարձրացրել երկրում, ինչից հետո հայտարարվեց՝ պայթյունը պլանային է եղել։