|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Այսօր ՀՀ ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը հայտնեց, որ արդեն դիմում է գրել ու դուրս եկել «Իմ քայլը» խմբակցությունից և անկախ պատգամավոր է: Նա ասաց, որ խմբակցությունից դուրս գալու որոշում կայացնելուց առաջ քննարկումներ է ունեցել, այդ թվում խմբակցության ղեկավարի հետ, եղել է փոխադարձ ըմբռնում:
Խոսելով ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերի մասին՝ Գրիգորյանը նախ ասաց, որ որևէ քաղաքական ուժի չի սատարում, կարծում է, որ պետք է լինի միջանկյալ կառավարություն՝ տեխնոկրատների կառավարություն. «Ես անհատների անուն չեմ նշի, որովհետև այս պահին չեմ տեսնում մարդկանց, ովքեր կարող են տեխնոկրատ կառավարություն ձևավորել»: