|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ազգային ժողովում կայացել է «Ադրբեջանում հայկական կողմի գերիների վերադարձի խնդիրները» թեմայով աշխատանքային փակ քննարկում։ Ինչպես հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը, քննարկումը կազմակերպել են անկախ պատգամավորներ Գոռ Գևորգյանն ու Սոֆիա Հովսեփյանը:
«Քննարկմանը մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ներկայացուցիչներ Արտաքին գործերի նախարարությունից և Ազգային անվտանգության ծառայությունից, իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանը և Սիրանուշ Սահակյանը, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ:
«Հանդիպմանը քննարկվել են գերիների վերադարձին խոչընդոտող խնդիրները, հնչեցվել են մի շարք առաջարկներ, հստակեցվել հետագա անելիքները: Կարևորվել է համատեղ աշխատանքի արդյունավետությունը»,- ասված է հաղորդագրությունում: