|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիան հանրապետության ռազմաօդային ուժերի կարիքների համար առայժմ չի նախատեսում Ռուսաստանի հետ պայմանագիր կնքել Սու-35 կործանիչներ գնելու մասին: Այս մասին հունվարի 11-ին հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը:
«Ավելի վաղ շատ ենք խոսել Սու-35-ների մասին և դիտարկել ենք այս առաջարկը: Բայց հիմա մենք կենտրոնանում ենք Hurjet ազգային ինքնաթիռների նախագծի վրա և արագացնում դրա իրականացումը: Այնպես որ՝ այլ բան գնելու հարցն այս պահին չի քննարկվում»,- մեջբերում է Anadolu գործակալությունը:
Հիշեցնենք, որ Անկարան ռուսական Սու-35 կործանիչներ ձեռք բերելու հնարավորությունը սկսել է քննարկվել անցյալ տարի, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու պատճառով դուրս թողեց Թուրքիային F-35 կործանիչների ծրագրից: