|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կրեմլում մեկնարկել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները:
Դեմ առ դեմ հանդիպումը նախաձեռնել է Ռուսաստանը:
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ կողմերը նախատեսում են քննարկել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երեք երկրների ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության կատարումը և քննարկել տարածաշրջանի խնդիրների լուծման հետագա քայլերը: Ակնկալվում է, որ քաղաքական գործիչները հատուկ ուշադրություն կդարձնեն ռազմական գործողություններից տուժած տարածքների բնակիչներին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերը ապաշրջափակելու ու զարգացնելու հարցերին: