|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Պակիստանի մեծ մասը մնացել է առանց էլեկտրականության եւ մթության մեջ է, հաղորդում է AFP-ը:
Ավելի քան 210 մլն բնակչություն ունեցող երկրում էլեկտրաէներգիայի բաշխման համակարգն իրենից ներկայացնում է բարդ եւ փխրուն ցանց, եւ ցանցի մի հատվածում խնդիրը կարող է ամբողջ երկրում խոշոր խնդրի վերածվել:
Էլեկտրաէներգիայի անջատումն անդրադարձել է Պակիստանի բոլոր խոշոր քաղաքների վրա, ներառյալ մայրաքաղաք Իսլամաբադը, Կարաչի տնտեսական կենտրոնն ու մեծությամբ երկրորդ Լահոր քաղաքը:
Netblocks, որը հետեւում է համացանցի անջատումներին, հայտարարել է, որ երկրում համացանցի հասանելիությունը դադարեցվել է անջատումների արդյունքում: