|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Կասպից ծովի ադրբեջանական հատվածի բնական գազը Հունաստանի սպառողներին է հասցվել Անդրադրիատիկ գազատարով (TAP): Ադրբեջանական գազը հույն սպառողները ստացել են DEPA գազաբաշխիչ ցանցի միջոցով. հայտնում է Report-ը`հղում կատարելով հունական լրատվամիջոցներին:
Նշվում է, որ TAP ծրագրի իրականացման և DEPA-ի հետ համաձայնագրի կնքման շնորհիվ Հունաստանը ամրապնդել է իր մասնակցությունը Եվրոպական Միության ռազմավարական նախագծին`միանալ Հարավային գազային միջանցքին և ամրապնդել դեպի Եվրոպա բնական գազի մատակարարման աղբյուրների ու երթուղիների դիվերսիֆիկացումը:
DEPA գազաբաշխիչ ընկերության գործադիր տնօրեն Կոնստանտինոս Կսիֆարասը նշել է, որ կոմերցիոն մատակարարումների մեկնարկով Հունաստանը հետագայում մեծացնում է իր մատակարարումը՝ բնական գազը գնելով մրցակցային գնով, իսկ դրանից կշահեն սպառողները, ներառյալ՝ արդյունաբերությունը, տնային տնտեսությունները և ձեռնարկությունները:
TAP-ը Հարավային գազային միջանցքի եվրոպական ճյուղն է, որի միջոցով 10 միլիարդ խորանարդ մետր բնական գազ Ադրբեջանից կտեղափոխվի եվրոպական շուկաներ: