|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Մոսկվայից Երևան է ժամանել բժիշկներ տեղափոխող հատուկ օդանավ: Այդ մասին հայտնում է @wargonzo-ն՝ ՌԴ ուժային կառույցներում իր աղբյուրներին հղումով:
Տեղեկության համաձայն՝ ռուս բժիշկները պետք է բանակցելու նպատակով Մոսկվա մեկնող հայ պաշտոնյաներից արյան նմուշներ վերցնեն կորոնավիրուսի թեստի համար:
«Դատելով այն բանից, թե որքան ուշադրություն է դարձվել այդ ընթացակարգին, խոսքն ամենաբարձր մակարդակով բանակցությունների մասին է»,- նշում է տելեգրամյան ալիքը՝ հավելելով, որ գործընթացը վերահսկում է ռուսական հատուկ ծառայություններից մեկը: