|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Իսրայելին ոչնչացնելու մասին օրինագիծ է ներկայացվել Իրանի խորհրդարան. համապատասխան փաստաթուղթը տեղադրված է մեջլիսի կայքում:
Օրինագծի հեղինակներն առաջարկում են իսրայելական պետության ոչնչացումն օրենսդրորեն սահմանել մինչեւ 2041 թվականը: Ենթադրվում է, որ այս ճանապարհին առաջին քայլը պետք է լինի Գազայի հատվածի ազատագրումը: Բացի այդ՝ Իրանի կառավարությանը հանձնարարվում է տնտեսական համագործակցություն հաստատել Ռուսաստանի, Չինաստանի, Իրաքի, Սիրիայի և Վենեսուելայի հետ մինչև 2022 թվականը՝ անկախ նրանց ցանկությունից:
Օրինագիծը նախատեսում է հրաժարվել ԱՄՆ-ի հետ երկխոսությունից, քանի դեռ Վաշինգտոնը ներողություն չի խնդրել Թեհրանից JCPOA-ից դուրս գալու և գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար: Պաշտոնյաների կողմից այս կարգադրությունը խախտելու համար նախատեսվում է աշխատանքից ազատում և աշխատանքային ցմահ արգելք պետական ապարատում: