|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ավարտվեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:
Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամը շարունակվում է, քանի որ կողմերին չի հաջողվել համաձայնության գալ։ «Մենք առաջարկեցինք, որ վարչապետը պետք է հրաժարական տա, ձևավորվի կոնսենսուսային կառավարություն, հետո լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Փաշինյանն էլ ասում է, որ ինքը մնա այդ ընթացքում վարչապետ, ինչին մենք համաձայն չենք»,-նշեց Մարուքյանը։