|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիան և Եվրամիությունը մի շարք փոխադարձ քայլեր են ձեռնարկել՝ փորձելով ստեղծել դրական միջավայր հարաբերություններին աջակցման համար. ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Վերջերս ձեռնարկված որոշ փոխադարձ քայլերով մենք փորձում ենք ավելի դրական մթնոլորտ ստեղծել»,- նրա խոսքերն է մեջբերում Hurriyet-ը:
Հիշեցնելով նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի` վերջերս կայացած հեռախոսազրույցները՝ Չավուշօղլուն նշել է, որ ինքը բանակցություններ է վարել ԵՄ արտաքին գործերի նախարար Ժոզեպ Բորելի և այլ արտգործնախարարների հետ՝ դրական հարաբերություններ հաստատելու ուղիներ ձևավորելու համար:
«Մենք աշխատում ենք ապագայի ճանապարհային քարտեզի վրա»,- ասել է նա:
Թուրք նախարարը նշել է, որ Թուրքիան իր նկատմամբ բացասական վերաբերմունք ունեցող որոշ երկրների հետ սկսել է աշխատել ճանապարհային քարտեզների վրա, նաև` ընդգծել, որ այդ երկրների հետ երկկողմ հարաբերություններն անհնար կլինեն, եթե վերաբերմունքը բացասական լինի: