|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դիմել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին։
««Վարչատարածքային բաժանման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի կենտրոնը Սոթք բնակավայրից Գեղամասար բնակավայր տեղափոխելու հարցը։
Բնակիչների համար անակնկալ ու անհասկանալի այս որոշումը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների և լրացուցիչ լարվածության՝ հատկապես պատերազմից հետո առաջացած անվտանգային նոր իրողությունների և անորոշությունների հետևանքով։
Հաշվի առնելով սույն թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության հետևանքով Սոթքի՝ որպես սահմանամերձ բնակավայր դառնալու հանգամանքը, խնդրում եմ ընդառաջել բնակիչների խնդրանքին և պահպանել խոշորացված համայնքի կենտրոնը Սոթք բնակավայրում»,- գրել է Սամսոնյանը: