|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Երևանի տարբեր փողոցներ այս պահին փակ են, զուգահեռաբար փակվում են՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը՝ ՀՅԴ-ի կազմակերպած անհնազանդության ակցիաների ժամանակ։
Հիշեցնենք՝ Դաշնակցության ներկայացուցիչներն այսօր երեկոյան փակել էին Երևանի Հանրապետության հրապարակին հարակից փողոցները և պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
«Նույն մեթոդներով, ինչ Նիկոլը եկավ իշխանության, մենք այդ նույն մեթոդներով պայքարում ենք մեր հայրենիքի, մեր պետության փրկության համար»,-ասաց Գերասիմ Վարդանյանը։
Նշենք, որ ավելի ուշ Գերասիմ Վարդանյանին, դաշնակցական այլ ակտիվիստների հետ բերման ենթարկեցին։
Մանրամասն՝ տեսանյութում․