|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայից արտահանման ապրանքներով երկրորդ բեռնատար գնացքն է մեկնել արևելյան Կարսի նահանգից Վրաստան: Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ստամբուլի մերձակայքում գտնվող Չերքեզքյոյ կայարանից Չինաստան մեկնող՝ 42 վագոնով գնացքը չորեքշաբթի հասել է Կարս: Մաքսային ընթացակարգեր անցնելուց հետո գնացքը շարժվել է դեպի Վրաստանի Ախալքալաք քաղաք:
Գնացքի միջազգային երթուղին անցնում է Վրաստանով, Ադրբեջանով, Կասպից ծովով և Ղազախստանով: Վերջնական նպատակակետը Չինաստանի Սիան քաղաքն է:
Երթուղու ընդհանուր երկարությունը 8693 կմ է (2 մայրցամաք, 2 ծով և 5 երկիր):
Վրաստանով անցնող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին Եվրոպան և Ասիան կապող միջանցքի լոգիստիկ մասն է: Երկաթուղին փորձնական ռեժիմով գործում է 2017 թվականից:
Առաջին նման բեռնատար գնացքը Ստամբուլից մեկնել է դեկտեմբերի 4-ին, իսկ Վրաստան է մտել դեկտեմբերի 8-ին: