|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը կիրակի հայտարարել է, որ շարունակվելու է Ռուսաստանի հետ համատեղ կենտրոնի կառուցումը՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը վերահսկելու համար:
«Թուրքիայի և Ռուսաստանի կողմից ստորագրված համաձայնագրին համապատասխան՝ քայլեր են ձեռնարկվում հրադադարի ռեժիմի դիտարկման և վերահսկման կենտրոնի կառուցման ուղղությամբ: Աշխատանքները շարունակվում են համաձայնեցված Ռուսաստանի և Ադրբեջանի հետ», - նշված է հաղորդագրության մեջ:
Գործակալությունը հիշեցնում է, որ նոյեմբերի սկզբին Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ ռուս և թուրք զինվորականները «շուտով իրենց պարտականությունները կստանձնեն» Լեռնային Ղարաբաղի համատեղ կենտրոնում: