|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Սյունիքի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել Գորիսի քաղաքապետին, Երևանից հատուկ ուժեր են ուղարկել։ Ըստ «Մեդիապորտի»՝ Ոստիկանությունը մի քանի ժամ է՝ չի կարող պարզաբանել՝ ինչո՞ւ կամ ի՞նչ գործի շրջանակներում է բերման ենթարկվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, որը կոչ էր արել սյունեցիներին արգելել դավաճանի մուտքը իրենց մարզ:
Mediaport-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը դեռ երեկ կեսօրին հրահանգել է ձերբակելել Առուշանյանին, սակայն Սյունիքի ոստիկանությունը հրաժարվել է կատարել քաղաքական հրահանգը, ինչից հետո ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը Երևանից հատուկ ուժեր է ուղարկել՝ Փաշինյանի հրահանգը կատարելու համար։ Այսօր լուսադեմին Առուշանյանն ապօրինաբար բերման է ենթարկվել ոստիկանությունը։