|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դավաճանությունը որակել է որպես ամենածանր մեղք:
Մամուլի ասուլիսի ժամանակ խոսելով պետական դավաճանության մեջ մեղադրվող նախկին լրագրող Իվան Սաֆրոնովի գործի մասին՝ ՌԴ նախագահը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ «ամենամեծ մեղքը դավաճանությունն է», հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Փակ բնույթի տեղեկությունների փոխանցումը օտարերկրյա հատուկ ծառայությանը դավաճանություն է: Ես հասկանում եմ, որ սա, հավանաբար, այնքան էլ լավ չի հնչում նրանց համար, ովքեր այդ մարդուն վստահել են, վստահում են եւ լավ են վերաբերվում: Ես ձեզ կարեկցում եմ»,- ասել է Պուտինը հարցին պատասխանելիս: