|
Փոխարժեքներ
17 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Ադրբեջանական ԶԼՄ-ներն այսօր վաղ առավոտից կադրեր են տարածում՝ հաղորդելով նախօրեին գերեվարված հայ գերիների սպանության մասին: Այս մասին հայտնում է Mediaport-ը:
«Նշվում է, որ այս վայրագությունը կատարվել է երեկ: Հավանաբար, հենց այս կադրերը նկատի ունեին անհետ կորած զինվորների ծնողները, որոնք երեկ խիստ վրդովված տեսաուղերձ էին հղել Արցախից՝ հայտարարելով, թե իշխանությունների անգործության պատճառով՝ թշնամու ձեռքում հայտնված իրենց որդիները սպանվել են և իրենք տեսել են կադրերը:
Տեսանյութի հավաստիության մասին կտեղեկացնենք առաջիկայում, երբ ՀՀ իշխանությունները հարկ համարեն գոնե արձագանքել թշնամու չդադարող վայրագություններին ու սպառնալիքներին»,- գրում է լրատվամիջոցը:
Տեսանյութը՝ այստեղ: