|
Փոխարժեքներ
16 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 374.16 |
| EUR | ⚊ | € 440.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9012 |
| GBP | ⚊ | £ 506.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.07 |
Աղդամում երեք մարդ է պայթեցել ականի վրա, մեկը մահացել է. հաղորդում է Trend-ը՝ վկայակոչելով երկրի գլխավոր դատախազության և ՆԳՆ մամուլի ծառայության համատեղ հայտարարությունը:
Տեղեկատվության համաձայն՝ երկրի պաշտպանության նախարարության 9-րդ զորամասի զինծառայող, Աղդամի շրջանի բնակիչներ Թողրուլ Վիլայաթ օղլու Ահմեդովը (1984 թ.) և Էլչին Գանբոյի օղլու Մամեդովը (1990 թ.) պայթել են հակահետևակային ականի վրա թշնամուն հանձնված Սուրենավան գյուղի մոտակայքում (Տիգրանակերտ): Արդյունքում՝ Էլչին Մամեդովը սպանվել է, իսկ Թողրուլ Ահմեդովը ծանր վիրավորվել:
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և ՆԳ նախարարությունը նախազգուշացրել են բնակչությանը ականային սպառնալիքների մասին և կոչ են արել չայցելել այդ տարածքներն առանց համապատասխան թույլտվության, մինչև այդ տարածքները չմաքրվեն պայթուցիկ նյութերից: